«Կատարվեց 8 տարեկան Անահիտի երազանքը». Անահիտ Կիրակոսյանը ներկա է եղել Իգլեսիասի համերգին ու ձեռքը մեկնել նրան (տեսանյութ)

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկա է եղել երգիչ Էնրիկե Իգլեսիասի Շարմ Էլ Շեյխում կայացած համերգին:

Համերգից հետո նա ինստագրամյան իր էջում կիսվել է տեսանյութով ու պատմել իր էմոցիաների մասին:

«Դե ինչ, Էնրիկե Իգլեսիասն ու իր մեկնած ձեռքը ինձ… Կամ ինչպես կատարվեց 8 տարեկան Անահիտի երազանքն, ով հավաքում էր նրա երգերով կասսետները»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը: