«Շնչելու օդ չկա, մենք մեծացնում ենք վատառողջ սերունդ». Ռուբեն Հախվերդյան

«Մարդ զզվում է փողոց է դուրս գալուց: Երևանում քաղաքային կուլտուրան վերացել է, որովհետև «գեղցիները» լցվել են, խոսքս գյուղացու մասին չէ, որ գյուղում հողի աշխատավորն ու մեր հիմքն է:

Խոսքս նրա մասին է, ով երեկ չէ առաջին օրը գրանցում է ստացել, իրեն թվում է, թե ինքը երևանցի է:

Եթե առաջ Երևանն ուներ իր դեմքը, հիմա այդ դեմքը փոխարինել է մարմնի որևէ ուրիշ մասով: Դեմքից վերածվել է հետույքի»,- Սոնա Սաֆարյանի հետ Exclusive հարցազրույցի ժամանակ ասել է երգիչ, երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը:

Նրա կարծիքով՝ իրավիճակը փոխելու համար երիտասարդությունը պետք է կրթվի:

«Շնչելու օդ չկա, մենք մեծացնում ենք վատառողջ սերունդ, էկոլոգիայով ոչ ոք չի զբաղվում: Չկան պրոֆեսիոնալ մարդիկ ու խիստ օրենքներ: Մենք ապրում ենք հետամնաց հասարակության մեջ»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը: Հայտնում է Tert.am-ը: