Դևիդ Բեքհեմը 50-ամյակը նշել է Լոնդոնի էլիտար ռեստորաններից մեկում

Դևիդ Բեքհեմը տարեդարձը նշել է Լոնդոնի էլիտար ռեստորաններից մեկում։ Հարևան տների բնակիչները ստիպված են եղել ոստիկանություն զանգահարել։ Հայտնում է Fastnews.am-ը:

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը մայիսի 2-ին դարձավ 50 տարեկան։ Չորեքշաբթի Դևիդն ու Վիկտորիան ընթրիք են կազմակերպել ընտանիքի և մտերիմ ընկերների համար իրենց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ Քոթսվոլդսի շքեղ կալվածքում։

Վիկտորիան ընտրել էր մուգ կապույտ մետաքսե սլիպ զգեստ, որը մինչև հատակը հասնող էր։ Ֆուտբոլիստի և Spice Girls-ի նախկին երգչուհու 13-ամյա դուստրը՝ Հարփերը, նույն հագուստն էր հագել, բայց սև գույնով։ Բեքհեմը և որդիները՝ 22-ամյա Ռոմեոն և 20-ամյա Քրուզը, ընտրել են սպիտակ վերնաշապիկներ՝ թիթեռնիկ-փողկապերով, և սև սմոկինգներ։ Ռոմեոյին ուղեկցում էր 24-ամյա ընկերուհի Քիմ Թըրնբուլը, իսկ Քրուզին՝ իր 29-ամյա սիրեցյալ Ջեքի Ապոստոլը։