Բրազիլական և Մեքսիկական սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը հայ հեռուստադիտողին հայտնի է հատկապես «Կասսանդրա», «Բլանկոյի այրին» սերիալներից։
64-ամյա դերասանն ինստագրամյան իր էջում բավական ակտիվ է և քարոզում է առողջ ապրելակերպ: Օրերս նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Երբ ավարտում եք ձեր ուժային յոգայի սեանսը և 64 տարեկանում ձեզ զգում եք աշխարհի թագավոր»:
Օսվալդոն սոցցանցերի իր էջերում հաճախ հրապարակումներ է անում նաև որդու՝ Ալեսանդրո Ռիոսի հետ:
Հիշեցնենք, որ Ռիոսն իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր իր հայկական արմատների մասին: Դերասանը մանրամասնել էր, որ մորական կողմի տատը հայուհի էր՝ Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքից:


