75-ամյա «նորաձևության թագուհին» գտել է 54-ամյա թոփ մոդելից վրեժ լուծելու միջոց։ Նաոմի Քեմփբելը հրավիրված չէր Աննա Վինտուրի պաշտամունքային միջոցառմանը։
Համաշխարհային պոդիումների աստղը դարձել է անցանկալի անձ գլխավոր նորաձևության պարահանդեսի ժամանակ, որը կայացավ մայիսի 6-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։ Նորաձևության ոլորտի փորձագետները հայտնել են, որ սա բրիտանացի լրագրողի վրեժն էր «Սև հովազից»։
Ներքին աղբյուրը նշել է, որ Քեմփբելը մեծ սխալ է թույլ տվել, երբ կոնֆլիկտի մեջ է մտել Վինտուրի հետ. հիմա նա կզղջա իր խոսքերի համար, քանի որ հենց Vogue-ի գլխավոր խմբագիրն է հաստատում հյուրերի ցուցակը։ «Նաոմին ինքն իրեն էր վիրավորում այս մեկնաբանությամբ։ Չես կարող նորաձևության թագուհուն զրպարտել և սպասել, որ կանցնես Met Gala-ի կարմիր գորգով։ Աննան ո՛չ մոռանում է, ո՛չ էլ ներում։ Սա պատահականություն չէ։ Եթե Աննան ուզում է, որ դու հեռանաս, դու կհեռանաս։ Դա պարզ է», – ասել է աղբյուրը։
Նաոմին տասնամյակներ շարունակ մշտապես ներկա է եղել նորաձևության ամենամեծ երեկույթներին, ուստի նրա բացակայությունը ցուցակից աննկատ չի մնացել։