Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 11-ամյա դուստրը Met Gala 2025-ին իր դեբյուտը կատարեց մոր հետ։ Կարմիր գորգով անցնելուց առաջ նրանք լուսանկարներ են տարածել սոցիալական ցանցերում։
Նորթը իր ելքի համար ընտրել էր կովի կաշվից պատրաստված հագուստ, որը բաղկացած էր շորտերից և բաճկոնից։ Նա իր կերպարը լրացրել է կաշվե սպորտային կոշիկներով և արծաթե ականջօղերով՝ փիրուզագույն դետալներորով։ Նա իր երկար հյուսերը զարդարել էր կապույտ թելերով։
Ի դեպ, վերջերս Քանյե Ուեսթը ցանկանում է դատի տալ Քիմ Քարդաշյանին՝ իրենց երեխաների խնամակալության իրավունքի համար։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա՝ դուստրեր Նորթ Ուեսթը և Չիկագոն, և որդիներ՝ Փսալմը և Սեյնթը։

