Ռոբերտ Դե Նիրոն և Ջեննա Օրտեգան կնկարահանվեն համատեղ նախագծում

«Ուենսդեյ» սերիալի աստղ Ջեննա Օրտեգան իր կարիերայում նոր հաջողության է հասել։ Նա կնկարահանվի Հոլիվուդի լեգենդ Ռոբերտ Դե Նիրոյի հետ միասին։

«Շատաութ» ֆիլմը հիմնված է բիլիարդի սրահի հաստլերի պատմության վրա: Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի տարեց խաբեբա Ջեյքին։ Սյուժեի համաձայն՝ նա հանդիպում է իր արհեստի մեջ մի խոստումնալից աղջկա՝ Միա անունով։ Նրան մարմնավորում է Օրտեգան։ Ջեյքը Միային հնարքներ է սովորեցնում, իսկ աղջիկը չդիմանալով «փառքին» վտանգի է ենթարկում ընդհանուր գործը, գրում է Variety-ն։ Նախագիծը կղեկավարի Դեյվիդ Օ. Ռասելը, իսկ ադապտացիայի վրա աշխատող ընկերությունը RK Films-ն է։

«Մենք ուրախ ենք համագործակցել հայտնի ռեժիսոր Դեյվիդ Օ. Ռասելի և լեգենդար Ռոբերտ Դե Նիրոյի հետ, և հատկապես ուրախ ենք տեսնել Ջեննային այս երկու կինեմատոգրաֆիայի կուռքերի հետ կենտրոնական դերում։ Սա հազվագյուտ և հետաքրքիր հնարավորություն է աջակցելու նման բարձրակարգ թիմի, որը միավորվում է հետաքրքիր պատմություն պատմելու համար», – ասել է ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Կիրշենբաումը հայտարարության մեջ։