«Կաղամարի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին թիզերը

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է «Կաղամարի խաղը» սերիալի երրորդ և վերջին եթերաշրջանի առաջին թիզերը։ Ընդամենը մի քանի շաբաթ է մնացել սպասելու սիրված սերիալի նոր սերիաներին։

Երրորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է հունիսի 27-ին։ Հիշեցնենք, որ նախագիծը թողարկվել է 2021 թվականին։ Գլխավոր դերերում են Լի ՋոնՋեն, Փաք ՀեՍուն, Օհ ՅոնՍուն, Չոն ՀոՅոնը և ուրիշներ։ Շոուն բեմադրել է Հվան ԴոնՀյոկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ եթերաշրջանը գերազանցել է Netflix-ի ռեկորդը. նախագիծը զբաղեցրել է առաջին տեղը դիտումների թվով բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ծառայությունը։