Հովհաննես Բաբախանյանի և Մարի Մսրյանի որդին ամուսնացել է

Դերասան Հովհաննես Բաբախանյանի և դերասանուհի Մարի Մսրյանի որդին՝ Գոռ Բաբախանյանն ԱՄՆ-ում ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Իմ սիրելի տղան և իմ սիրելի հարսը այսօր պսակադրվել են Հայ առաքելական եկեղեցում որպես պաշտոնական ամուսնական զույգ, հարսանիքի մնացած մասը տեղի կունենա Պուերտո Վալարտայում»,- գրել է Հովհաննես Բաբախանյանը։ 

Հիշեցնենք, Հովհաննես Բաբախանյանն ընտանիքով բնակվում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում: