Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ինստագրամյան իր էջում ամուսնու՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ լրացել է իրենց նշանադրության 2 տարին:
«Մեր նշանադրության երկու տարին: Կյանքի ամենամեծ ձեռքբերումը գիտակցելն է, որ ճիշտ ընտրություն ես արել:
Սիրում եմ օր օրի ավելի շատ»,- լուսանկարներին կից գրել է նա:
Նշենք, որ Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանն ամուսնացել են 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:


