«Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել». Արամ Մելիքյանը պարզաբանել է դստեր հեռանալու պատճառները

Պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջի միջոցով հայտնել է, որ ավագ դուստրը՝ Էլիզ Մելիքյանը մենակ ապրելու որոշում է կայացրել:

«Մեր ընտանիքում կարևոր փոփոխություն է եղել, որի մասին ուզում եմ կիսվել: Մեր Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել:

Ինչպես ինքն է ասում՝ իր կյանքում նոր փուլ է՝ նոր մարտահրավերի ժամանակաշրջան: Ինքն ուզում է ինքնուրույն դառնալ:

Թե՛ ես, թե կինս ու մեր ամբողջ ընտանիքը մեր մաքսիմումն արել ենք, որպեսզի բերենք այն կետին, որ Էլիզը հնարավորություն ունենա առանձին կյանք սկսելու:

Այս պահից սկսած մենք մեր ընտանիքի մի շատ գեղեցիկ պատմություն ավարտում ենք մի նոր սկզբի համար: Սա ավարտ չէ, այլ իրականում սկիզբ է:

Էլիզի մոտ շատ կայծակնային որոշում է եղել, բայց մենք ամեն հարցում իր կողքին ենք, կփորձենք ամեն հարցում աջակցել, բայց այս պահից սկսած Էլիզն ինքն է լինելու իր գործողությունների պատասխանատուն:

Մենք հարգում ենք նրա որոշումը, նա շուտով 20 տարեկան է դառնալու:

Սա շատ կարևոր փուլ է, սովորական բարդ փուլ է, որի մասին պարտադիր եմ համարում կիսվել բոլորիդ հետ»,- պատմել է Արամ Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիզ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ այս պահին իր կյանքում բարդ փուլ է, որը փորձում է պատվով հաղթահարել: