«Ես այժմ իմ կյանքի լավագույն ու գունեղ օրերը չէ, որ ապրում եմ, բայց փորձում եմ ինքս փոքր ինչ լուսավորել». Անի Քոչար

Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարն ինստագրամյան իր էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով կյանքի այս փուլում ունեցած դժվարություններին: 

«Ես շտապում եմ ապրել, ջանում ամեն բան հասցնել, ամեն տեղ, ուր ինձ հաճելի կլինի լինել (օբյեկտիվ պատճառներով սահմանափակ հնարավորություններով ժամանակի և սահմանների իմաստով. դա էլ կշտկվի:
Այս գրողի տարած կյանքը կարճ է ու անկանխատեսելի, ամեն րոպեն մի գանձ է ու այն իր ճիշտ արժեքը պետք է ունենա:

Վաղվա օրվա երաշխիք ոչ մեկս չունենք, շտապեք ապրել, քանի դեռ տրված է:
Կյանքի գույները վայելելիս (այն միշտ չէ վառ, գունեղ ու լուսավոր, բայց ամեն գույն իր ժամանակը, առաքելությունն ու տեղն ունի. պատրաստ եղիր ամեն գույնին, ինչպես նաև ինքդ ներկելուն. ես այժմ իմ կյանքի լավագույն ու գունեղ օրերը չէ, որ ապրում եմ, ավելի ճիշտ իմ ցանկալին ու երազածը, ամեն բան այլ պետք է լիներ, բայց ես ամեն օրս փորձում եմ ինքս փոքր ինչ լուսավորել ու լուսավորել ու կրկին լուսավորել, մինչև խավարը նահանջի»,- գրել է Անի Քոչարը: