Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ Անդրեն տեսանյութ է հրապարակել դստեր հետ: Անդրեն տեսանյութին կից միայն կարճ գրել է՝ «Իմ»:
Տեսանյութի մեկնաբաննություններում իրենց սերն են արտահայտել Անդրեի ընկերները՝ Սոֆի Մխեյանը, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, Արփի Գաբրիելյանը, Էրիկ Կարապետյանը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեից բաժանվելուց հետո, տևական լռություն պահպանելով, ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ, մասնավորապես նշելով. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»