Արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Women’s Club»-ի երկրորդ եթերաշրջանը։ Եվ ինչպես երևում է մասնակիցների կազմում բավականին փոփոխություններ են կատարվել։ Ինչպես գիտենք, նախագծին է միացել պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը և վերադարձել է Լիլի Մորտոն, սրա հետ մեկտեղ, կարծես թե, կորուսներ էլ են նկատվում։
Այս օրերին խոսակցությունների ու քննարկումների թատերաբեմում են հայտնվել Գրիգն ու Սոնան, քանի որ արդեն իսկ հեռարձակված երկու թողարկումների ժամանակ Գրիգը ելույթ չի ունենում, իսկ Սոնան չի պարում:
Հիշեցնենք, որ զույգը վերջերս է ամուսնացել և հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, դերասաններ, այդ թվում՝ «Women’s Club» նախագծի անդամները: