Մահացել է Շերոն Սթոունի մայրը

67-ամյա Շերոն Սթոունը սոցիալական ցանցերում գրառում է արել՝ հայտնելով մոր՝ Դորոթիի մահվան մասին։ Դերասանուհին հրապարակել է իր ծնողների արխիվային լուսանկարը։ Հայտնում է Fastnews.am-ը:

«Նրանք էին։ Կատարյալ զույգը։ Հրեշտակների թևերի վրա»,- գրել է Սթոունը։

Դերասանուհու հայրը՝ Ջոզեֆ Սթոունը, մահացել է 2009 թվականին՝ 79 տարեկանում՝ քաղցկեղի կրկնությունից և Պարկինսոնի հիվանդության բարդություններից հետո։ Դերասանուհու մայրը երկար ժամանակ պայքարում էր 2021 թվականին ստացած կրկնակի սուր ինսուլտի հետևանքների դեմ։ Այնուհետև դերասանուհին հրապարակավ դիմեց երկրպագուներին՝ խնդրելով աղոթել մոր առողջության համար։

Դորոթիին հաջողվեց ապաքինվել, սակայն այս տարվա փետրվարին նա կրկին դժվարությունների հանդիպեց. կինը կորցրեց հավասարակշռությունը, ընկավ և ուժեղ հարվածեց դեմքին։ «Դա դիմացկունություն է, դա ժառանգություն է, դա բնավորություն է։ Ահա թե ինչպես ես ոտքի կանգնում 92 տարեկանում ընկնելուց հետո։ Մայրիկս չեմպիոն է», – մակագրել էր դերասանուհին հիվանդանոցից մոր տեսանյութին։