Բիբի Ռեքսան այս տարի Met Gala-ին ներկա գտնվողներից մեկն էր։ Շատերին դուր չեկավ երգչուհու կերպարը, իսկ ոմանք նույնիսկ քննադատեցին նրա կազմվածքը։ Այս ֆոնին երգչուհին խոստովանել է, որ վերջերս կորցրել է երեխային։
35-ամյա երգչուհին անկեղծորեն խոսել է X սոցիալական ցանցում, սակայն ավելի ուշ ջնջել է իր գրառումները. «Ես այնքան հոգնել եմ մարդկանցից, ովքեր խոսում են իմ քաշի մասին: Ես ունեմ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ և վախենում եմ, որ չեմ կարող մայրանալ: Ես հղիացա, բայց ոչինչ չստացվեց, և ես լուռ դիմացա այս ցավին»:
Բիբին նաև հավելել է, որ չնայած ինքը երբեք պարտավոր չի եղել այս տեղեկատվությունը որևէ մեկին տրամադրել, նա կարծում է, որ քննադատները պետք է «երկու անգամ մտածեն», նախքան առցանց «որևէ մեկի մարմնի» մասին մեկնաբանություններ թողնելը։