Մենք իրարից նեղացած չենք. Միշա Գալուստյանի կինը խոսել է ամուսնալուծության մասին

Շոումեն Միխայիլ Գալուստյանի նախկին կինը պաշտպանել է նրան այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե իրենք ամուսնալուծվել են ամուսնու և նրա դիմահարդարի սիրավեպի պատճառով։

Վիկտորիան նման խոսակցությունները սուտ է անվանել՝ նշելով, որ նրանց միջև տարաձայնություններ չկան։

«Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել և չի լքել, դա համատեղ որոշում է եղել։ Նա լավ, պարկեշտ և բարի մարդ է։ Նրա համար հիմա հեշտ չէ, հավատացեք։ Ինձ համար էլ է տհաճ, երբ նրան բացասական լույսի ներքո են ներկայացնում` այլ կնոջ մոտ հեռանալու մասին հիմար լուրերի ֆոնին։ Դա այդպես չէ»,- գրել է Վիկտորիան սոցցանցում։

Նա նշել է, որ իրենք լավ հարաբերություններ են պահպանել, ինչը հիմա շատ հազվադեպ է պատահում. Միխայիլը հիանալի հայր է մնում իրենց դուստրերի համար, նրանց միջև նույնպես չկան տարաձայնություններ և ֆինանսական հարցեր: