«Ամենավատը, որ ձայնս չկա, իսկ «2 աստղը» առջևում է». Լիլի Էլբակյանը թոքաբորբով հիվանդ է

Դերասանուհի Լիլի Էլբակյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ վատառողջ է և ձայնը կտրված, բայց պետք է մասնակցի «2 աստղ» նախագծին: Գրում է Tert.am-ը:

«Երբ շատ հիվանդ եմ լինում, սենտիմենտալ եմ դառնում: Ամենավատը, որ ձայնս չկա, իսկ «2 աստղը» առջևում է: Բարև, թոքաբորբ, ես քեզ սպասում էի»,- գրել է Լիլի Էլբակյանը:

Նշենք, որ դերասանուհին «2 աստղ» նախագծին մասնակցում է Nemra ռոք խմբի երգիչ-երաժիշտ Վան Եղիազարյանի հետ: