SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հանրությանը ներկայացրել է Optimus մարդանման ռոբոտը։ Սա Tesla կորպորացիայի մշակումն է։ Հրապարակված տեսանյութում մարդակերպ ռոբոտը պարում է։
Տեսանյութը պատրաստվել է իրական ժամանակում և հրապարակվել է Մասկի կողմից իրեն պատկանող X սոցիալական ցանցում։
«Սա նկարահանվել է իրական ժամանակում», – գրել է Մասկը։
Մասկը հիշեցրել է 2021 թվականի շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվել էր Optimus-ի ստեղծման գաղափարը։ Այդ ժամանակ բեմ էր դուրս եկել ռոբոտի զգեստով մի դերասան և պարել էր նույն պարը, որն այժմ՝ չորս տարի անց, կրկնել է ռոբոտը։ ։
«Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է դարձել», – եզրափակել է նա։
Աղբյուրը`Panorama.am