Քլոե Քարդաշյանը հայկական կերակուրներ է պատրաստում

Հյատնի աստղ Քլոե Քարդաշյանը իր ինստագրամյան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում «Հայկական արժեքավոր բաղադրատոմսեր» անվամբ գիրքն է պատկերված։
Քարդաշյան քույրերը սոցիալական կայքերի իրենց էջերում հաճախ են կիսվում հայկական խոհանոցից իրենց սիրելի կերակուրներով:
Քլոեն լրագրողների հետ զրույցում նաև անկեղծացել է, որ ինքն ու իր փոքրիկն անչափ սիրում են հայկական ուտեստներ։

Քիմ Քարդաշյանը նույնպես հաճախ է կիսվում իր սիրելի ճաշատեսակներով, որոնց մեջ մեծ մասը զբաղեցնում են հայկական ուտեստները։
«Բոլո՞ր հայերն են ճաշին լավաշ ուտում ձվածեղով»,- հետևորդներին հարցրել էր Քիմը։ Մոդելը նաև գրել էր, որ լավաշով ձվածեղն իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյան ավագի սիրելի բաղադրատոմսն էր։

Օրերս Քիմն իր ինստագրամյան էջում հրապարակել էր հոր հետ լուսանկար՝ դրան կից նշելով, որ արդեն 16 տարի է, ինչ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է, սակայն իր համար մինչ այսօր շատ դժվար է այդ ամենին հավատալ։