Երգչուհի Զարուհի Բաբայանն ամուսնու՝ Հովհաննես Պողոսյանի հետ իրենց հանգստից ջերմ լուսանկարներ է հրապարակել: Գրում է BRAVO.am-ը:
Բաբայանը չի մանրամասնել թե որտեղ են իրենք, պարզապես երկուսով վայելում են համատեղ ժամանակը:
Ամուսինները միասին են արդեն շուրջ 25 տարի եւ երկու երեխա ունեն:
Այս ապրիլին երգչուհին թողարկել է «JAZZARA» սկավառակը եւ նոր ալբոմի շնորհանդեսի առիթով համերգով հանդես եկել Հայաստանի Հանրային ռադիոյում:

