Մոսկվայում կկայանա Մարգարիտա Պոզոյանի մենահամերգը

Գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին, Մոսկվայում տեղի կունենա ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, հաղորդավարուհի, պրոդյուսեր Մարգարիտա Պոզոյանի և «Live-band» խմբի մենահամերգը: Հայտնում է Alphanews.am-ը:

«Անբաժանելին» խորագրով համերգը կկազմակերպվի «Երաժշտության ծով» յուրահատուկ մթնոլորտ ունեցող տարածքում:

Հանդիսատեսին սպասվում է կենդանի կատարում և շատ դրական հույզեր։