Նարե Համբարձումյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրված ու ճանաչված աստղերից է և ունի երկրպագուների մի մեծ բանակ, ովքեր անհամբեր սպասում են նրա նորություններին ու նոր հրապարակումներին: Գեղեցկուհին այսօր տոնում է իր ծննդյան օրը: Հրապարակելով որդու հետ գեղեցիկ լուսանկար՝ Նարեն գրել է.
«Այս գրառումն ուզում եմ վերնագրել «Շնորհակալ եմ»:
Եվ այսպես. 1996թ հոկտեմբերի 2-ին ծնվեց մի աղջիկ, ով չէր էլ պատկերացնում,թե որքա՜ն բախտավոր է, որ ծնվել է հենց այդ ընտանիքում: Մի ընտանիք, ուր սերը երբեք չի պակասել,փոխադարձ հարգանքը եղել է ամենաբարձր ու կարևոր կետը, իսկ ընտանեկան ջերմությունը`երջանկության իրական գրավականը:
Շնորհակալ եմ ծնողներիս ինձ հենց այսպիսինը դաստիարակելու համար, կյանքն այսչափ սիրել սովորեցնելու համար: Ես դեռ սովորում եմ և ամբողջ կյանքում սովորելու եմ հենց ձեզնից:
Այս տարիների ընթացքում կյանքն այնքան շռայլ գտնվեց, որ տվեց ինձ ընկերներիս: Սիրում եմ ձեզ ու շնորհակալ լինում ամեն օրվա դրական լիցքերի, ցանկացած իրավիճակում կողքիս լինելու ու ձեր լուսավոր կերպարների համար:
Տարիներ անց բախտն ինձ ժպտաց բառիս ամենաբուն իմաստով: Ինձ նվեր հասավ աշխարհի ամենաժպտերես ու պայծառ ամուսինը: Ես շնորհակալ եմ քեզ քո տեսակի համար, քո հոգատարության համար, քո սիրո և իրապես կյանքի լավագույն ընկերս լինելու համար: Շնորհակալ եմ, արդեն իսկ աշխարհի ամենալավ հայրը լինելու համար: Սիրում եմ քեզ…
Ու հասանք ամեասպասվածին: Թերևս, ամենաթանկ նվերն այս տարի ծննդյանս համար ու առհասարակ ամենն այս կյանքում՝ Մարկս:
Շնորհակալ եմ Աստծուն նման հրաշք պարգևի համար: Մայրանալն այս կյանքում կնոջ միակ ու կարևոր առաքելությունն է:
Ինձ համար նոր ու հավերժ ոգեշնչման աղբյուր, իմ Մա՜րկ, քեզ նայելով հասկանում եմ, որ կյանքն ավելի քան իմաստավորված է դառնում ու վայելելու բերկրանքն անասելի շատանում է: Շնորհակալ եմ քեզ ինձ ամեն րոպե ժպիտ պարգևելու համար:
Դե բարև՜ 23, թեև 20-ը դեռ չի ուզում հրաժեշտ տալ»: