Ռիհաննան, ով կրկին մայր է դառնալու, հայտնվել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին։ Նա եկել էր աջակցելու իր սիրելիին՝ A$AP Rocky-ին, որը նկարահանվել է Սփայք Լիի նոր «Երկինք և դժոխք» ֆիլմում, գրում է People-ը։
Երգչուհին իր երրորդ հղիության մասին հայտարարեց աշխարհին Met Gala-ի ժամանակ և այժմ վայելում է իր հատուկ վիճակը՝ առանց այն հանրությունից թաքցնելու։ Առիթին համապատասխան փոփ աստղը հագել էր բաց կապույտ, ուսերը բաց, երկար զգեստ՝ կազմվածքին համապատասխան ուրվագծով։
Ռիհաննան նախկինում փառատոնի կարմիր գորգով անցել էր 2017 թվականին։ Նա, Թիլդա Սուինթոնի և Ջեյք Ջիլենհոլի հետ միասին, հանդիսատեսին էր ներկայացրել «Օկջա» ֆիլմը։


