Շակիրայի վերջին համերգը մեծ սկանդալ առաջացրեց։ Շոուի հեռուստադիտողների մեջ հայտնաբերվել է կարմրուկով վարակված հեռուստադիտող։ Վտանգավոր հիվանդությամբ կարող էր վարակվել 82 հազար մարդ։
Երգչուհին անցյալ շաբաթվա կեսերին ելույթ է ունեցել Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ հանդիսատեսի մեջ հիվանդ մարդ կա։ Նա համերգին եկել էր մեկ այլ քաղաքից։ «Lavanguardia»-ն, հղում անելով Նյու Ջերսիի առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարությանը, հաղորդում է, որ յուրաքանչյուր ոք, ով մարզադաշտում է եղել ժամը 19:30-ի սահմաններում,… և ժամը 1-ը կարող էր վարակվել վիրուսով։
Երկրպագուները չեն կարողացել չկիսվել իրենց արձագանքներով սոցիալական ցանցերում. «Հիանալի նորություն. գնալ համերգի, հիվանդանալ», «Ինչպես թե ես բավարար անհանգստանալու բան չունեի», «Շատ շնորհակալ եմ։ Հիմա մենք նույնիսկ համերգների չենք կարող գնալ, ի՞նչ անել հիմա»։
Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է։ Այն մարդուց մարդ է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով և հաճախ հանգեցնում է բարդությունների։ Ուղեկցվում է բարձր ջերմությամբ և հազով։