Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը, ով վերջերս մասնակցել է Կաննի կինոփառատոնին, արդեն պատրաստ է ամառային սեզոնին։ Կուպերի նախկին ընկերուհին որոշել է դա ապացուցել բիկինիով լուսանկարներով։
Մոդելը լողազգեստով իր մինի-լուսանկարչական նկարահանումը հրապարակել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր անձնական բլոգում։ Կադրերում Շեյքը կեցվածք է ընդունել աղյուսե-վարդագույն դասական բիկինիով, որը լրացրել է սպիտակ փետուրների տեսքով ականջօղերով և շագանակագույն կաշվե ապարանջանով։ Նաև լուսանկարներից մեկում մոդելը որոշել է լողափնյա իրերը համադրել սև ռետինե կոշիկների հետ։ Ի դեպ, 39-ամյա Իրինայի կազմվածքն իսկապես ուշադրության է արժանի։
Գրառման տակ Շեյքը մեկնաբանություն է թողել. «Ամառը արդեն գալիս է»։




