Անսովոր այցելուն՝ փետրավոր հյուրը, դարձել է Կաննի կինոփառատոնի աստղը։ Նրա ինքնությունը գաղտնի է պահվում։ Գրում է Panorama.am-ը:
Օրերս տեղի է ունեցել ռեժիսոր Լին Ռենսիի «Մահացիր, իմ սեր» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում են Ռոբերտ Փեթինսոնը և Ջենիֆեր Լոուրենսը։ Սակայն հանրության և լուսանկարիչների ամբողջ ուշադրությունը նրանց վրա չէր կենտրոնացած։
AP-ն գրում է, որ հանդիսատեսին հետաքրքրել է կարմիր գորգի վրա հսկայական կոնդորի նման հագնված տղամարդու հայտնվելը։ Առեղծվածային հյուրը համարձակորեն կեցվածք է ընդունել տեսախցիկների առջև և պահել իրեն այնպես, կարծես կարմիր գորգի վրա կանգնած լիներ սմոկինգով, այլ ոչ թե փետուրներով։
Թե ով էր թաքնված թռչնի դիմակի ետևում, մնում է առեղծված։ Հայտնի է միայն, որ թռչնի հայտնվելը կապված էր «Ես սիրում եմ Պերուն» վավերագրական ֆիլմի հետ, որը նույնպես ներկայացվել է Կաննում։

Աղբյուրը`Panorama.am