«Դա Վինչիի ծածկագիրը» շարունակություն կունենա

Դեն Բրաունի հայտնի վեպի կինոադապտացիան կստանա տպավորիչ շարունակություն։ Գիտնական Ռոբերտ Լանգդոնի արկածների մասին սերիալ կնկարահանվի։

Նախագիծը կարտադրի Netflix-ը։ Շոուն հիմնված կլինի գրողի նոր՝ «Գաղտնիքների գաղտնիքը» վեպի սյուժեի վրա։ Պատմության համաձայն՝ այս անգամ Լանգդոնը կփնտրի մի գիտնականի, որը կարող է բացահայտել մարդկային մտքի գաղտնիքները։ Հեղինակը վեպն անվանում է բոլորից ամենաամբիցիոզը, գրում է Deadline-ը։

Գիրքը կհրատարակվի սեպտեմբերի 9-ին։ Սակայն շարքի պրեմիերայի ամսաթիվը մնում է առեղծված։ Ովքեր կլինեն դերասանական կազմում, և ամենակարևորը՝ արդյոք Թոմ Հենքսը կվերադառնա գլխավոր հերոսի դերին՝ հեռուստադիտողները կիմանան ավելի ուշ։