Երեկ՝ մայիսի 22-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Անունդ» երգի պրեմիերան: Երգը կատարում են Միքայել Սարգսյանը և Լիլան: Այն Շառլ Ազնավուրի «Ton nom» երգի հայերեն տարբերակն է, որի գեղարվեստական թարգմանությունն իրականացրել է Արտակ Հերիքյանը, գործիքավորումը՝ Թաթոս Հակոբյանը: Երգը նվիրվում է մեծ հայի ծննդյան 101 ամյակին: