«Ավելի լավ է գեղեցիկ ավարտը ճիշտ ժամանակին, քան՝ ուշացածն ու շատ տգեղը». Գոշ Հակոբյանը՝ Իննա Խոջամիրյանից բաժանվելու մասին

Ռեժիսոր և պրոդյուսեր Գոշ Հակոբյանը, անդրադառնալով Իննա Խոջամիրյանից բաժանմանը, մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:

«Այդ պահին շատ ճիշտ, մեծավարի ու հասուն լուծում էր։ Հասնում եք մի կետի, երբ ինքնաքչփորման և ինքնախարազանման գործընթացներ են սկսվում, նշանակում է՝ խնդիր կա։ Այլ բան է, երբ երկու մարդ ընդունում են խնդիրն ու միասին փնտրում լուծումներ, ու բոլորովին այլ՝ երբ երկուսն էլ ունեն սեփական ամբիցիաներ եւ պարզապես շարունակում են իրենց առանձին ճանապարհները։

Մենք այնքան հասուն ձևով ենք բաժանվել, որ կարող ենք շարունակել շփվել որպես ծանոթներ։ Շատ գեղեցիկ պատմություն էր, իսկ նման պատմությունները բնավորություն ունեն ավարտվելու։ Ավելի լավ է գեղեցիկ ավարտը ճիշտ ժամանակին, քան՝ ուշացածն ու շատ տգեղը»,- նշել է Գոշ Հակոբյանը: