Երիտասարդ և գրավիչ դերասանուհի Տաթև Սարգսյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում՝ հանդես գալով գայթակղիչ կերպարով։ Լուսանկարներում դերասանուհին խոշոր պլանով է ներկայացված՝ ցուցադրելով դիմահարդարի գեղեցիկ աշխատանքը։ Դերասանուհին սև բլուզ է կրում, իսկ որպես աքսեսուար կերպարը լրացնելու են եկել վզնոցներն ու ականջօղերը։
«Պիտի հղկվես, պիտի հավաքվես թե՛ ներքուստ, թե՛ արտաքնապես, որ հավասարվես ինքդ քեզ. համարժեքություն, հավասարակշռություն ձեռք բերես»,- լուսանկարներին կից գրել է Տաթև Սարգսյանը։