Չէի ուզի, որ կողակիցս շատ վիրահատությունների ենթարկված լինի. Գոշ Հակոբյան

BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսոր, դերասան Գոշ Հակոբյանը խոսել է աղջիկների՝ իր համար նախընտրելի արտաքին հատկանիշների մասին և ասել՝ ինչպես է վերաբերվում պլաստիկ միջամտություններին:

«Կլինի այնպիսին, ինչպիսին ուզում է լինել: Բայց քանի որ հարաբերություններ շատ եմ ունեցել դերասանուհիների և այլ աղջիկների հետ, որոնք սոցցանցերում ակտիվ են ու կարևորում են այնտեղ սիրված լինելը, դա ինձ հիմա մի քիչ նյարդայնացնում է: Ինքս մի փոքր փակ կյանքով եմ ապրում և կուզեի, որ նա դա հետս կիսեր։ Շատ թրենդներ և պրանկեր կան, որոնց մոտիվը ես չեմ հասկանում։ Գուցե մի քիչ հին մտածելակերպ ունեմ, բայց կենցաղի և ընտանեկան մանրամասների հրապարակումն ինձ համար ողջունելի չէ։ Այսօր սոցիալական մեդիան նույնիսկ մարդկանց անկողին է ներխուժել:

Որոշակի շտկումներին դեմ չեմ, բայց երբ չափն անցնում են, հարց է առաջանում՝ հանուն ինչի՞: Չէի ուզի, որ կողակիցս շատ վիրահատությունների ենթարկված լինի: Եթե գեղեցկության կարծրատիպային չափանիշներին է ձգտում, ինչը ես չեմ սպասում իրենից, ապա ինչո՞ւ է անում, լսարանի՞ համար»,- նշել է Գոշը: