Մահացել է «Կապույտ ծովի լեգենդը» սերիալի աստղ Չհվե ՉոնՈւն

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ մահացել է հարավկորեացի դերասան Չհվե ՉոնՈւն, որը հայտնի է «Կապույտ ծովի լեգենդը» դրամայում իր դերակատարմամբ։ Դերասանը մահացել է 68 տարեկան հասակում։

Լուրը հայտնել են դերասանի ներկայացուցիչները Y Bless ENT գործակալությունից, ովքեր ցավակցություն են հայտնել նրա հարազատներին՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննություն դեռևս չի անցկացվել. «Մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ»։ Արտիստի հրաժեշտի արարողությունը նշանակված է մայիսի 29-ին Սեուլում։

Հիշեցնենք, որ Չհվե ՉոնՈւն ծնվել է 1957 թվականի փետրվարի 17-ին։ Ապագա աստղի դեբյուտը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ նա փոքր դեր է խաղացել «Դերասանի կյանքը» ներկայացման մեջ։ «Կապույտ ծովի լեգենդը» դրամայից բացի, հվե ՉոնՈւն իր կարիերայի ընթացքում ունեցել է մի քանի այլ հաջողված նախագծեր՝ «Արևի տիրակալը», «Փրկագին» և «Ժառանգը»։