Ոչ ոք չէր կասկածում, որ սիրված «Լիլոն և Սթիչը» մուլտֆիլմի վերամշակված տարբերակը կդառնա ամենադիտվածներից մեկը։ Բայց մենք պատկերացում անգամ չունեինք, որ ֆիլմը կդառնա Դիսնեյի բոլոր ժամանակների ամենահաջողակ ռիմեյքը։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Ֆիլմն արդեն կարողացել է համաշխարհային վարձույթում հավաքել 341 միլիոն դոլար առաջին չորս օրվա ընթացքում։ Սա ոչ միայն գերազանցել է բոլոր կանխատեսումները, այլև դարձել տոնական շաբաթավերջի երկրորդ լավագույն ֆիլմը (2018 թվականի «Սև հովազից» հետո՝ 242 միլիոն դոլարով):
2002 թվականին թողարկված «Լիլոն և Սթիչը» ֆիլմի բնօրինակի պատմությունը կենտրոնանում է Լիլո անունով մի աղջկա վրա։ Նրա ծնողները վաղ են մահանում, և նա մնում է ապրելու իր ավագ քրոջ՝ Նանոյի հետ։ Աղջիկները հաճախ վիճում են, այդ պատճառով Լիլոն իրեն միայնակ է զգում։ Նա գնում է ապաստարան՝ շուն վերցնելու, բայց շան փոխարեն նրա տանը հայտնվում է Սթիչը՝ մի այլմոլորակային, որը պատահաբար հայտնվել էր Երկրի վրա։ Այլմոլորակայինը ստեղծվել է ոչնչացման համար, բայց նոր ընկերոջ ազդեցության տակ նա վերածվում է բարի արարածի։