«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը սպորտի ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստր 2025 թվականի մրցանակին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
championat.com-ի հաղորդմամբ, մրցանակի համար դիմել էին 13 երկրներից 30 թեկնածուներ։
«Նա պատմության մեծագույն թենիսիստուհիներից մեկն է՝ մարզական անհերքելի նվաճումներով։ Սերենան նվաճել է 73 անհատական տիտղոս, այդ թվում՝ 23 «Մեծ սաղավարտ», ինչպես նաև չորս օլիմպիական ոսկե մեդալ։ Բացի իր ակնառու մարզական կարիերայից և մրցակցային ոգուց, Սերենա Ուիլյամսը միշտ եղել է գենդերային հավասարության և տղամարդկանց ու կանանց համար հավասար հնարավորությունների անսասան պաշտպան՝ թե՛ սպորտում, թե՛ հասարակության մեջ», – ասել է ժյուրիի նախագահ պարալիմպիկ խաղերի 7-ակի չեմպիոն Թերեզա Պերալեսը։
Աստուրիայի արքայադստր մրցանակը Իսպանիայում տրվող միջազգային մրցանակ է։ Մրցանակը հանձնվում է ութ անվանակարգում՝ արվեստի, հասարակական գիտությունների, սոցիալական գիտությունների, հումանիտար գիտության, միջազգային համագործակցության, սպորտի, գիտական և տեխնիկական հետազոտությունների ասպարեզներում ներդրման համար։
Աղբյուրը`Panorama.am