Հեյլի Բիբերը 1 միլիարդ դոլարով վաճառել է Rhode ապրանքանիշը

Ամերիկացի մոդել և ձեռներեց Հեյլի Բիբերը 1 միլիարդ դոլարով վաճառել է իր Rhode կոսմետիկայի ապրանքանիշը, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ ապրանքանիշը գնել է E.l.f. Beauty ընկերությունը։ Հեյլի Բիբերը կզբաղեցնի գլխավոր կրեատիվ տնօրենի և ընկերության ինովացիոն բաժնի ղեկավարի պաշտոնը։

Հեյլի Բիբերը Rhode ապրանքանիշը հիմնադրել է 2022 թվականին։ Ապրանքանիշն անվանվել է մոդելի երկրորդ անունով։ Վերջին ֆինանսական տարում Rhode-ի շահույթը կազմել է 212 միլիոն դոլար: