Մայիսի 28-ին Հռոմի իտալական Villa Albani Torlonia վիլլայում ցուցադրվել է Dior նորաձևության տան Cruise 2026 հավաքածուն։ Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 80 կերպար՝ բարձր նորաձևության տարրերով, ներշնչված նեոկլասիցիզմով: Գրում է Tert.am-ը:
Երեկոյի ուշադրության կենտրոնում է եղել դիզայներ Մարիա Գրացիա Կյուրին, որի համար ցուցադրությունը կարող է լինել վերջինը՝ որպես նորաձևության տան կանացի գծի կրեատիվ տնօրեն:
Նոր հավաքածուի լուսանկարները՝ Կոմերսանտի ֆոտոշարքում։


















