Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել: Գրում է Tert.am-ը:
Դերասանուհին «Look&Face» հաղորդաշարի շրջանակներում, խոսելով հոր կորստի մասին, նշել էր.
«Հայրս մահացել է քովիդից և այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Հորս կորստից հետո հորեղբայրս ամեն հարցով մեր կողքին է»:


