Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացել է «Hayat Project»-ի բացօթյա համերգը՝ նվիրված բոլոր շրջանավարտներին։ Գրում է Tert.am-ը:
Համերգից հետո խմբի երգչուհի Նարե Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է վրիպել համերգի ժամանակ հանդիսատեսի աչքից:
«Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել էսպես նոկաուտ եղած»,- տեսանյութին կից գրել է Նարե Հովհաննիսյանը:
Նշենք, որ աա 5 տարվա ընթացքում «Hayat Project»-ի առաջին բացօթյա համերգն էր։ Օրն էլ, ըստ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, պատահական չէր ընտրված։ Նպատակ ունեին այսպիսով նաև Մայիսյան հաղթանակների խորհուրդն ու ոգին փոխանցել պատանիներին: