«Ամեն ինչ տալիս է իր պտուղները». Բրեդ Փիթը՝ Անջելինա Ջոլիից ամուսնալուծության մասին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը GQ ամսագրին տված հարցազրույցում խոսել է դերասանուհի Անջելինա Ջոլիից իր ամուսնալուծության մասին: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

«Ոչ, չեմ կարծում, որ դա ինչ-որ յուրահատուկ բան էր: Ամեն ինչ տալիս է իր պտուղները: Դա օրենք է»,- ասել է դերասանը:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Բրեդ Փիթը բացասաբար չի խոսել իր նախկին կնոջ մասին՝ չնայած երկար տարիների սկանդալներին։ Դերասանը նաև ասել է, որ ինքը սովոր է այն փաստին, որ իր անձնական կյանքի մանրամասները «միշտ հայտնվում են լուրերում»։

Դեկտեմբերի 31-ին People-ը հայտնել էր, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել ամուսնալուծության գործընթացն ավարտելու վերաբերյալ:

Աղբյուրը`Panorama.am