Սոցիալական ցանցերում հայտնվել է 90-ամյա Սոֆի Լորենի և նրա ընկերոջ՝ 82-ամյա երգիչ Ալ Բանոյի նոր լուսանկարը։ Գրում է Fastnews.am-ը:
Կադրը արվել է Ժնևում՝ լեգենդար դերասանուհու տանը։ Սոֆին տեսախցիկի առաջ ներկայացել է գրեթե առանց դիմահարդարման՝ սպիտակ բլուզով, կարդիգանով և գլխին բազմագույն շարֆով։
Լուսանկարն իր անձնական բլոգում հրապարակել է շվեյցարացի Դանիել Իսելին՝ հետևյալ մակագրությամբ. «Մենք ծիծաղեցինք, զրուցեցինք և հիշեցինք լավ ժամանակները»։
Սակայն Ալ Բանոն զայրացել է, երբ մասնավոր հանդիպման կադրերը տարածվել են համացանցում։ «Սրանք լուսանկարներ էին, որոնք արվել են մեզ համար, ընտանիքի համար։ Իհարկե, դրանք չպետք է հրապարակվեն», -ասել է նա։