«Synthposium»-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

«Synthposium»-ը ստեղծարար երաժշտության և երաժշտական ստեղծարարությունների միջազգային փառատոն է։ Իր գոյության վեց տարիների ընթացքում փառատոնը հանդես է եկել Մոսկվայի տարբեր հարթակներում` համախմբելով ավելի քան 300 մասնակից աշխարհի 32 երկրից, և հասցրել է դառնալ խորհրդանշական իրադարձություն ստեղծարար ոլորտի երկրպագուների ու մասնագետների համար:

Այս տարի «Synthposium»-ն 1-ին անգամ կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին: Փառատոնին մասնակցելու են ավելի քան 50 երաժիշտներ, ինժեներներ և նկարիչներ 15 երկրից: Երկու օրվա ընթացքում այցելուներն ականատես կդառնան նոր երաժշտական տեխնոլոգիաների և թվային արվեստի ցուցահանդեսի, կկարողանան մասնակցել սեմինարների ու դասախոսությունների և, իհարկե, ոգեշնչվել բազմաբնույթ կենդանի կատարումներով ու դիջեյ-սեթերով:

«Synthposium»-ը և «Գյոթե» կենտրոնը միասին կներկայացնեն «Gletschermusik» աշխատանքը: Հալվող սառցաբեկորների ձայներն ու պատկերները ոգեշնչել են նկարիչներին ու երաժիշտներին ստեղծել նախագիծ, որն ուշադրություն կհրավիրի գլոբալ տաքացման խնդրին: «Gletschermusik»-ը կներկայացնեն երաժիշտ Ռոբերտ Լիպոկը, մեդիանկարիչ Լիլլևանը և նախագծի այլ մասնակիցներ:

Փառատոնի ծրագրում են․
– ստեղծարար տեխնոլոգիաների ցուցահանդես,
– դասախոսություններ և վորքշոփեր,
– տեսաձայնային և մուլտիմեդիա արվեստ․
– կենդանի երաժշտություն և դիջեյ-սեթեր,
– ոգեշնչում։