Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հանդես գալով վառ կերպարում։ Լուսանկարներում մոդելը ներկայացված է խոշոր պլանով՝ ցույց տալով դիմահարդարի կատարած աշխատանքը։ Իսկ դիմահարդարն էլ Աննայի համար ընտրել է արտահայտիչ դիմահարդարում՝ ընդգծված վառ կարմիր շրթներկով։
Աննան նաև լուսանկարներ է հրապարակել հաղորդավար, դերասան Վաչե Թովմասյանի հետ, ում հետ նախկինում աշխատելու փորձ ունեցել է։ Դերասանուհին եղել է Վաչեի «Երգիր, թե կարող ես» հաղորդման հերթական հյուրը։