Սիրուշոն նոր ֆոտոշարքով ներկայացրել է Պռեգոմեշի նոր հավաքածուն

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է նոր՝ «Վանք» զարդերի հավաքածուն: Նա ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մի քանի նմուշ նոր հավաքածուից:

Լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Այս հավաքածուն ստեղծել եմ մամաների համար, երիտասարդ աղջիկների համար, հարսնացուների համար՝ իրենց կյանքի ամենակարևոր օրն ավելի հիշարժան դարձնելու, երեկոյան զգեստերն ավելի շքեղ դարձնելու համար… Այս հավաքածուն ստեղծել եմ Ձեզ համար՝ որպես կանացիության, գեղեցկության և ինքնավստահության հավելում։ Յուրաքանչյուր դետալի վրա աշխատել սիրով…»: