Դմիտրի Խառատյանի կրտսեր որդին՝ Իվան Խառատյանը, ընտրել է ռեժիսորի ուղին։ 2024 թ. հուլիսին նա ներկայացրել է իր «Կարուզա» լիամետրաժ ֆիլմը, որը թողարկվել է ապրիլի 24-ին Ռուսաստանում և Բելառուսում։ Գրում է AlphaNews.am-ը:
Ինքը՝ Դմիտրի Խառատյանը, ոչ միայն փոքր դեր է խաղացել այս ֆիլմում, այլև աջակցել է սցենարի ստեղծմանը։ Բացառիկ հարցազրույցում դերասանը պատմել է ֆիլմի ստեղծման մասին։
«Ֆիլմը պատմում է ընտանեկան արժեքների, սիրո, նվիրվածության, հավատարմության, ընկերության, զոհաբերության մասին։ Այն մարդկային հարաբերությունների մասին է, այն մասին, որ իրականում հերոսները ոչ միայն մարդիկ էին, այլև կենդանիներ։ Տվյալ դեպքում խոսքը շան մասին է, որը շրջափակման ժամանակ մարդկանց փրկել է սովամահ լինելուց»,-ասել է Դմիտրի Խառատյանը։
