Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբլ Տեսֆայե)՝ բազմաթիվ երաժշտական մրցանակների, այդ թվում՝ չորս «Գրեմմի»-ի դափնեկիր է, թողարկել է «Baptized in Fear» երգի տեսահոլովակը, որը զարմացրել է երկրպագուներին հայկական մոտիվներով։ Գրում է AlphaNews.am-ը:
Տեսահոլովակում ներկայացված են հայկական մշակույթի տարրեր՝ վեհաշուք եկեղեցի, ավանդական խաչքար՝ հայկական ժառանգությունը խորհրդանշող քարե խաչ, և իմաստության, պտղաբերության և կանացիության խորհրդանիշ Անահիտ աստվածուհու կերպարը։
Այս կրեատիվ ընտրությունը հիացրել է ամբողջ աշխարհին։ Մեկնաբանություններում օգտատերերը շնորհակալություն են հայտնում The Weeknd-ին՝ հայկական մշակույթի նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար՝ նշելով տեսահոլովակի վիզուալ արտահայտչականությունն ու խորությունը։
The Weeknd-ի արվեստի սիրահարների և գեղարվեստական սիմվոլիզմը գնահատողների համար սա պարզապես երաժշտական տեսահոլովակ չէ, այլ իրական մշակույթ։