Քանյե Ուեսթը կրկին փոխել է իր անունը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը նախկինում փոխել էր իր անունը «Յե», կրկին փոխել է իր անունը՝ այժմ նա իրեն անվանում է «Յե-Յե», հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով փաստաթղթերին։

«Քանյե Ուեսթը երկրորդ անգամ է փոխել իր անունը։ Ռեփերի ֆինանսական տնօրեն Հուսեյն Լալանին Կալիֆոռնիայում նոր գործարար փաստաթղթեր է ներկայացրել՝ «Յե-Յե» անվամբ։ Նրա ընկերությունները, այդ թվում՝ Yeezy Apparel-ը, Yeezy Record Label, LLC-ն և Getting Our Dreams Inc-ը, նշել են նրա նոր կեղծանունը», – ասվում է հրատարակության մեջ։

2021 թվականին Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել էր իր անունը «Յե»։

Աղբյուրը`Panorama.am