Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Գործարարի կարողությունը հանդեսը գնահատել է 114 մլրդ դոլար:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Բեզոսին «չի խանգարել նույնիսկ թանկ նստած ապահարզանը իր տիկնոջ՝ Մաքենզիի հետ», որն ստացել է Amazon-ի 19,7 մլն բաժնետոմս (ընկերության մոտավորապես 4 տոկոսը): Ձեռնարկատիրոջը մնացել է արժեթղթերի 12 տոկոսը: Հուլիսի սկզբին ամուսնության պաշտոնական լուծարման պահին Amazon-ի 4 տոկոսն արժեր 38,3 մլրդ դոլար: Մարտին Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել էր մոլորակի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Այն ժամանակ հանդեսը նրա կարողությունը գնահատել է 131 մլրդ դոլար: