Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի երկրպագուները, որ բազմիցս «ամուսնացրել» են իրենց սիրելի աստղերին, վստահ են, որ նրանք արդեն ամուսնացած են։ Հետևորդները ուշադրություն են դարձրել սոցիալական ցանցերում հրապարակված հրավերի ծրարի վրա գրությանը։
Աստղերը հրավիրվել էին «Չիկագո Բեարս» խմբի խաղացող Քոլ Քմեթի և Էմիլի Յարոշի հարսանիքին։ «Քմեթի» միջոցառումների կազմակերպիչ Էլի Նոթոլին կիսվել է հարսանիքի մանրամասներով, այդ թվում՝ հրավերի նամակի լուսանկարով, որը մակագրված է «Թեյլոր և Թրևիս Քելսի»։
Ի դեպ, Թեյլորն ու Թրևիսը, ի վերջո, անտեսել են հրավերը, հաղորդում է Daily Mail-ը։ Նրանց նկատել են մեկ այլ տոնակատարության ժամանակ։ Աստղերը եղել են Քելսիի զարմիկ Թաններ Չորումի հարսանիքին Նոքսվիլում։
