«Կյանքիս ամենալավ ծնունդն էր». Անի Արզումանյանը նշել է ծննդյան 25-ամյակը

Բլոգեր, դերասանուհի Անի Արզումանյանը երեկ՝ հունիսի 10-ին նշել է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով: Գրում է Tert.am-ը:

«Արդեն 25 տարեկան եմ:
Ամենասպոնտան անակնկալ ծնունդն ունեցա ու միանշանակ կյանքիս ամենալավ ծնունդն էր:
Երբեք առանձնապես չեմ սիրել ծնունդ նշել ու էս տարի էլ ցանկությունս էնքան 0 էր, ամեն առումով ինձ շատ սպառված ու գերհոգնած էի զգում ու մի տեսակ ոչ անիական:

Ուղղակի մի պահ մոռացել էի, որ աշխարհի ամենալավ մարդիկ են իմ ընկերները, ովքեր ջանք չեն խնայում, թե ծնունդիս, թե մյուս բոլոր օրերին, որ ինձ ուրախացնեն ու երջանկացնեն: Սիրում եմ անսահմաան բոլորիդ, ես ամենաերջանիկ մարդն եմ»,- գրել է Անին: